Պուտինի և Փաշինյանի հեռախոսային զրույցի մասին Կրեմլի հրապարակած հաղորդագրությունն ամբողջական բնույթ էր կրում։ SputnikArmenia-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եթե ուշադիր եք նայել տեքստը, որը հրապարակվել էր Կրեմլի կայքում, հավանաբար հնարավորություն ունեիք այնտեղ կարդալ ձևակերպումը, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակներում խնդրի հանգուցալուծմանը։ Դա շատ կարևոր արտահայտություն է։ Մեր կողմից տրվել է բավականին ամբողջական ձևակերպում, որը լիարժեք տեղեկատվական է»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նիկոլական քարոզչամիջոցները, այդ թվում նաև Փաշինյանի ընտանեկան թերթը տարածում էին, թե իբր Կրեմլն ասել է, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։
Հիմա հաստատվեց, որ նման բան չի եղել։