Հայաստանում կառավարություն փոխելը պետք է լուծվի ոչ թե բանակի, այլ նրա ժողովրդի կողմից, Թուրքիան դեմ է հեղաշրջումներին. հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման: Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է: Եթե անհրաժեշտ է փոխել կառավարությունը, ուրեմն թող հայ ժողովուրդը դա անի, այդ գործը պետք է թողնել իրենց: Հայ ժողովուրդը հոգնել է ղեկավարությունից», - լրագրողներին ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Էրդողանից բացի, թուրքական ամբողջ քաղաքական դաշտը դատապարտել էր ՀՀ ԶՈՒ հայտարարությունը։