Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Սամվել Կարապետյանին, որում մասնավորապես ասվում է.

«Հարգարժան պարոն Կարապետյան


Գիտեմ, որ Դուք բավականին լուրջ գործեր եք արել, թե Արցախում և, թե Հայաստանում: Ստեփանակերտի հիվանդանոց, Մալիբուի այգին, բազմաթիվ լուրջ աշխատանքներ Ձեր հարազատ Տաշիրում:

Բայց կա մի գործ, որը մինչ օրս կիսատ է մնացել: Ավելին, այդ գործը ձգձգվելու յուրաքանչյուր օր ճակատագրական է հայ ազգի համար: Խոսքս կրկեսի մասին է: Այն պահից սկսած, երբ պայթեցրեցին կրկեսի հին շենքը այնտեղի բոլոր բնակիչները (հիմնականում ծաղրածուներն ու կենդանիները) իրենց տեղը գտան Հայաստանի հասարակական, իսկ ավելի ուշ նաև քաղաքական դաշտում: Նոր շենքը վաղուց արդեն պատրաստ է, բայց կրկեսի բացումը ձգձգվում է:

Խնդրում եմ Ձեզ արագացրեք այդ պրոցեսը, որպեսզի բոլորը վերադառնան իրենց հայրենի օջախը, իսկ ազգը սկսի իր բնականոն կյաննքը»: