Ադրբեջանական կողմը չի բացառում Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումը և ինչ-որ փուլում՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Նա ասել էր, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե արդյո՞ք հայկական կողմը ճիշտ կգնահատի ժամանակակից իրողությունները, կանի՞ ճիշտ եզրակացություններ, և կբացառվե՞ն ռևանշիզմի փորձերը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ հարցի հասցեատերը Երևանն է։ Նշում է, որ եթե խոսվում է հաշտության պայմանագրի մասին, ապա դրանում Ադրբեջանը պետք է հրաժարված լինի իր տարածքային ընդվզումներից։
«Օրինակ, ասում է՝ Երևանն է ուզում, Զանգեզուրն է ուզում, Սևանն է ուզում։ Սա բարդ խնդիր է, ու աշխատատար գործընթաց»,-ասում է Դավիթ Բաբայանը։
Խոսելով Ալիևի հայտարարության՝ Արցախի կարգավիճակին վերաբերող հատվածի մասին (Ալիևն ասել էր, թե Արցախի կարգավիճակի հարցը փակված է)՝ Դավիթ Բաբայանը նկատում է․ «Իհարկե, փակված է, սակայն այն համատեքստում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Իրականում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված կլինի միայն այն ժամանակ, երբ հստակ լինի՝ Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի մաս։
Դավիթ Բաբայանը խոսել է նաև միջազգային հանրությունից ակնկալիքների մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։