ԱՄՆ-ում 78-րդ անգամ անվանել են աշխարհի գլխավոր կինոմրցանակներից մեկի՝ «Ոսկե գլոբուս»-ի հաղթողներին, որն ամեն տարի հանձնում է հեռարձակող ընկերությունների կինոքննադատների ասոցիացիան:

Տարվա լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը» ֆիլմը։

 

Բրիտանական թագավորական ընտանիքի կյանքի մասին «Թագը» հեռուստասերիալը մրցանակ է ստացել, որպես լավագույնն իր կատեգորիայում: Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Թագուհու քայլը»։ «Ոսկե գլոբուս» լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար ստացել են «Հոգի» անիմացիոն ֆիլմի ստեղծողները։

Սաշա Բարոն Քոենը «Բորատ 2» ֆիլմում «Լավագույն կատակերգական դերի» համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»:

«Թրամփը վիճարկում է այդ որոշումը», - կատակել է դերասանը՝ ստանալով մրցանակը:

Անդրա Դեյը, որը խաղացել է «Միացյալ Նահանգները Բիլի Հոլիդեյի դեմ» ֆիլմում, «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել դրամատիկ ֆիլմում լավագույն դերի համար:

Չեդվիկ Բոուզմանը հետմահու «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում՝ «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը» ֆիլմի համար: