2021-ի մարտի 1-ը Երեւանը հերթական անգամ դիմավորում է լարված մթնոլորտում: 13 տարի առաջ՝ 2008 թվականին եւս, ինչպես այս օրերին, Հայաստանում ու մասնավորապես մայրաքաղաք Երեւանում հասարակությունը կրկին երկբեւեռ էր։ Մարդիկ իշխանափոխության պահանջով գիշերում են փողոցում, վառարաններով փորձում տաքանալ այս ցուրտ եղանակին:

Միակ տարբերությունը թերեւս այն է, որ ցուցարարների թվում այլեւս Նիկոլ Փաշինյանը չկա, ինչպես 13 տարի առաջ էր, եւ այսօր մարդիկ պահանջում են ՀՀ պարտված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ովքեր են 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում գնդակահարել 10 հոգու, դրա փոխարեն սահմանադրական կարգը տապալելու եւ դրան օժանդակելու մեղադրանքներ առաջադրվեցին նախկին պաշտոնյաներից մի քանիսին:


Մանրամասները՝ տեսանյութում