Ախ, որքան ինքնամոռաց էր իմ ու ամուսնուս միջև սերը: Առանց միմյանց նույնիսկ մեկ օր չէինք կարողանում ապրել:
Մեր կյանքը հարթ էր ընթանում, ունեինք բնակարան, լավ եկամուտ: Եվ երբ ես հղիացա, նա ինձանից շատ էր ուրախանում:
Մենք տղա էինք ուզում, բայց ծնվեց աղջիկ: Հիմա դա շատ անմիտ և դաժան է թվում, բայց ես երկար ժամանակ չէի ընտելանում երեխային, որովհետև նա աղջիկ էր: Ես ուզում էի ամուսնուս տղա պարգևել:
Ինձ լիարժեք չէի զգում: Դա դարձավ իմ կոմպլեքսը: Ես ամաչում էի ասել, որ երեխաս աղջիկ է:
Ամուսինս տեսնում էր իմ՝ երեխայի հանդեպ վերաբերմունքը: Սկզբում նա ինձ համոզում էր: Չնայած սարսափելի է, երբ մորը կոչ են անում սիրել սեփական երեխային: Իսկ հետո նրա համբերության վերջը եկավ:
Մի քանի օր առաջ նա ասաց, որ ուրիշ կնոջ մոտ է հեռանում: Դա ինձ համար սարսափելի հարված էր: Ես ամեն ինչի պատրաստ էի, բայց ոչ դրան:
Հիմա, երբ նա փաստացի մեզ հետ չի ապրում, ես հասկացա, թե նա ինձ համար որքան թանկ է, ինչպես և մեր երեխան, մեր աղջիկը: Նա ամուսնուս կրկնօրինակն է, իմ ու նրա մասնիկը:
Ամուսինս կտրականապես հրաժարվեց վերադառնալ: Ակնհայտ էր, որ իմ՝ երեխային չսիրելը ջնջել էր մեր մեջ եղած ամեն լավ բան: Իսկ հիմա իմ աղջկանից ավելի թանկ և սիրելի էակ չկա ողջ աշխարհում:
Նա արդեն ինն ամսական է: Նա գեղեցիկ, կենսուրախ երեխա է: Շնորհակալ եմ սկեսուրիս. օգնում է, մխիթարում: Բայց ես սպասում եմ ամուսնուս, սպասում եմ, որ մի օր կների և կվերադառնա: