ԶՈւ գլխավոր շտաբի պետն ուղերձով է հանդես եկել` մանրամասներ ներկայացնելով մինչպատ երազմյան իրավիճակի, ինչպես նաև պատ երազմի օրերին իր աշխատանքի մասին։ Պատ երազմի 4-րդ օրը Գասպարյանն ասել է, որ 2-3 օրերի ընթացքում պետք է կանգնեցնել պատ երազմը։ Բոլորի համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրն ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Պետք է ընտրություն կատարվեր շատ վատի և ող բե րգության միջև։ Իր ուղերձում հայտնել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը` անդրադառնալով պատերազմի ավարտն ազդարարող համաձայնագրի կնքմանը։

«Մենք նախընտրեցինք շատ վատը: Այդ օրը իմ կյանքի վա տագույն օրն էր, ինձ համար անձնական ո ղ բ երգություն… Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռա զ մական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պե´տք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն»,–ասում է Գասպարյանը։ Նա հայտնում է, որ որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար` պատասխանատվություն է կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:

Միաժամանակ, Գասպարյանը մանրամասներ է հայտնել դեռ պատ երազմից առաջ իր իրականացրած քայլերի վերաբերյալ` հերքելով լուրերը, թե ԶՈւ–ի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։

Գասպարյանը վստահեցնում է, որ իր` ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին նշանակվելուց 4 օր անց` հունիսի 12-ին, ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռա զմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Նա ներկայացրել է առաջարկություններ պետության ռա զմական անվտ անգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

Մասնավորապես, հայտնել է, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլև Թուրքիան: Հետևաբար, 2 պետությունների ռա զմական ներուժին ՀՀ–ն չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատ երազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն: Գասպարյանը հայտնում է` իր առաջարկն ընդունվել է, սակայն նրան հարց են ուղղել` ինչ կլինի, եթե չհաջողվի պատ երազմից խուսափել։ Ի պատասխան Գասպարյանը նշել է, որ պարտադրված պատ երազմում պետք է փորձել հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել հակառակորդին մեծ կորուստներ և ստիպել հրաժարվել հետագա գործողություններից. երկարատև պատ երազմից պետք է խուսափել` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Հենց այդ ժամանակ էլ բարձրացվել է նաև 100 000 կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:

«Ինչևէ, պատ երազմից չկարողացանք խուսափել, և սեպտեմբերի 27-ին թ շնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հար ձակման Արցախի ողջ ճակատով: Պատ երազմի չորրորդ օրը` անվտ անգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զի նված ուժերի գնահատականը` նշելով, որ 2-3 օրերի ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատ երազմը կանգնեցնելու համար»,–ասում է Գասպարյանը։

Նա զեկուցել է, որ պատ երազմը չկանգնեցնելու դեպքում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ոչ բարենպաստ պայմաններ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաստիացնում է` նմանատիպ գնահատականներ բազմաթիվ անգամ ներկայացրել է նաև վարչապետի հետ աշխատանքի ընթացքում, ինչպես նաև ԱԽ–ի նիստերում: Սակայն պատ երազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և հայկական կողմը պարտադրված շարունակել է մարտական գործողությունները: Իր խոսքն ամփոփելով` Գասպարյանը նշում է, որ չպե´տք է հուսահատվենք ու պե´տք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ: