Lragir.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը այցելել է նախագահ Արմեն Սարգսյանի տուն։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ կանի սահմանադրական իրավասությունների շրջանակներում, իսկ Փաշինյանն էլ այցելել է իրեն իր առողջական վիճակով պայմանավորված։

Երեկոյան հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ հոկտեմբերին կարող է սահամանադրական հանրաքվե անցկացվել, որի մի տարբերակը կլինի կիսանախագահական համակարգին վերադառնալը։ 

Ինչպես նկատում են փորձագետները, Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին նախագահի ինստիտուտը դառնում է այն եզակի ատյանն Հայաստանում, որին ստիպված է դիմել նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Գուցե հենց դա է ստիպել Փաշինյանին խոսել սահմանադրությունը փոխելու եւ կիսանախագահական կառավարմանը վերադառնալու մասին։

Մինչ այդ, Արմեն Սարգսյանը կոչ էր արել վերջ դնել սահմանների անօրինական դեմարկացիային, որը սկսվել էր եռակողմ հայտարարությունից հետո։

«Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանում երկխոսության օգտին, որը կառուցված կլինի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության վրա», ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը ԳՇ հայտարարությունից հետո։

Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին իր տեսլականն ունի։

2021 թ․ հունվարի 11-ին Արմեն Սարգսյանը հրապարակել է «Դեպի Չորրորդ հանրապետություն» հոդվածը։ «Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն», գրել է Արմեն Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում