ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 527.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 633.20 դրամ (նվազել է 2.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 731.18 դրամ (նվազել է 5.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.07 դրամ (նվազել է 0.06 դրամով):


Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 455.92 դրամ, ոսկի՝ 29,402.54 դրամ, պլատին՝ 20,481.66 դրամ: