«Հրապարակ»-ը այսօրվա իր համարում գրում է. «ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը yerkir.am կայքում հանդես է եկել «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» եռամաս հոդվածաշարով՝ վերլուծելով Հայաստանի անցած ուղին, նրա առջեւ կանգնած մարտահրավերները, կուսակցությունների անցյալն ու ներկան: Հոդվածաշարը բուռն արձագանքների ու քննարկումների տեղիք է տվել. մեզանում քաղաքական գործիչները հազվադեպ են գրիչ վերցնում ձեռքները:

Այս դեպքում եւ ասելիքն է հետաքրքիր, եւ փաստը: Ուշագրավ է նաեւ այն, որ տարիներ շարունակ Վահան Հովհաննիսյանը «Հայաստանի զրուցակից» թերթում հոդվածներ է գրել, սակայն դրանք տպագրվել են կեղծանվան տակ, ուստի ընթերցող հանրությունից աննկատ են մնացել: Այս պարագայում ընդգծված ուշադրությունը պայմանավորված է հեղինակի անձով»: