Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքում ընդմիջում է հայտարարվել: Ինչպես նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, իրենք սպասում են լուրի ՀՀ նախագահի նստավայրից, տեսնեն արդյոք նախագահը դիմելու է ՍԴ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության հետ կապված, թե ոչ:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, սակայն նաեւ չի դիմելու ՍԴ այդ հարցով: Այսօր նա հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ, վերջիններս հորդորել են դիմել ՍԴ այդ հարցով: Նախագահն էլ խոստացել է, որ օրվա ընթացքում իր դիրքորոշումը կհայտնի: