Հայաստանի` Եվրամիության կամ Ռուսաստանի նախաձեռնությամբ Եվրասիական ինտեգրման հարցը չի իջնում հայկական մամուլի առաջին էջերից, սակայն պաշտոնական դեմքերը շարունակում են համառորեն լռել: Փորձագետների մակարդակով թե' Ռուսաստանը թե' Եվրոպան նշում են, որ Հայաստանը դժվար ընտրության առջև է հայտնվել: Հայաստանում այդ կապակցությամբ կան տարբեր կարծիքներ, որոնք կրկին չունեն պաշտոնական ենթատեքստ: Այս կապակցությամբ Regnum գործակալությունը դիմել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային` խնդրելով լուսաբանել Եվրամիության դիրքորոշումը այս հարցում:

-Ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլյնուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ ծրագրվում է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում: Ինչպես է Եվրոպական կողմը գնահատում Հայաստանի ջանքերը այդ նպատակին հասնելու ուղղությամբ: Կարող եք անվանել որևէ քաղաքական իրադրություն, որը կարող է խանգարել այդ գործընթացին:

- Մեր հիմնական նպատակը կայանում է Վիլյնուսի գագաթնաժողովի ժամանակ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ` ամբողջությամբ կենտրոնանալով այդ խնդրի իրականացման ուղիների վրա: Ինչպես նշված է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ` կատարված հուլիսի 25-ին, ԵՄ-ն ուրախ է հաստատել ԵՄ-ի և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի, այդ թվում նաև «խորը և համապարփակ առևտրի գոտու» ստեղծման բանակցությունների հիմնական փուլի ավարտի մասին:

2010 թվականից սկսած բանակցությունների ավարտը նշանակալի ձեռքբերում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի համար: ԵՄ-ի և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա համատեղ առաջ քաշել ընդհանուր արժեքների, քաղաքական միավորման և տնտեսական ինտեգրման համապարփակ արդիականացման և բարեփոխումների ծրագիր: Համաձայնագիրը անուղղակի դրական ազդեցություն կունենա Հայաստանի առօրյա կյանքի վրա, երկիրը և նրա քաղաքացիներին կմոտեցնի Եվրամիությանը:

Նախաստորագրմանը հետագա նախապատրաստումը գլխավոր կերպով կրում է տեխնիկական բնույթ, ընթանում են տեքստի ստուգում իրավական և լեզվական տեսանկյունից:

-Վերջին ժամանակներում մի շարք փորձագետներ հանդես են եկել կարծիքով, որ Հայաստանի և ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի բանակցությունների սեղանին դրված է կարևոր հարցերից մեկը` Ղարաբաղի կարգավիճակը, այն դեպքում, եթե փաստաթուղթը ստորագրվի: Ինչպիսինք ԵՄ-ի դիրքորոշումը այդ ուղղությամբ:

-Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ առաքելության պաշտոնական ներկայացուցիչ չէ: ԵՄ օժանդակություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կարող են օգնել կողմերին գտնել լուծել: Բնականաբար մենք գտնում ենք, որ այս օժանդակությունը պետք է իր արտացոլումը գտնի Ասոցացման համաձայնագրի տեքստում:

-Մոլդովա կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձրաձայնված հայ-թուրքական խնդրի մասին: Ինչպես է ԵՄ-ն տեսնում Հայաստանի հետ հետագա համագործակցությունը խորը և համապարփակ առևտրի գոտու շրջանակներում Թուրքիայի կողմից արգելափկված հայ-թուրքական  սահմանների պայմաններում:

-ԵՄ-ի հետ ընդհանուր սահմանը ազատ առևտրի գոտու ստեղծման համար պարտադիր պայման չէ: ԵՄ աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը և ցավում է, որ այն ներկայումս փակուղի է մտել: Հիշեցնեմ, որ Թուրքիան ԵՄ մտնելու թեկնածու պետություններից մեկն է: Ներկայումս միությունը ջանքեր է գործադրում, Թուրքիայի հետ բանակցությունները ուղղել ճիշտ հունով:

-Վերջին հարցը շատ պարզ է: Ինչպիսի տեսանկյունից Հայաստանը կարող է համարվել Եվրոպայի հատված, քաղաքական, աշխարհագրական թե մեկ այլ:

-Հայաստանը միջազգային կազմակերպությունների անդամ է, որոնք Եվրոպայի հետ անմիջական կապ ունեն, այդ թվում Եվրախորհուրդը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը: Այս համատեքստում Հայաստանը իր վրա ընդհանուր արժեքների, այդ թվում ժողովրդավարության և մարդու իրավունքների, պահպանման  պարտավորություն է վերցրել: Մենք ակնկալում ենք, որ այս պարտավորությունների  կատարումը կհաստատվի և կամրապնդվի հետագայում Ասոցացման համաձայնագրով: