Գլխավոր շտաբի պետը, եթե կարծում է՝ ես դավաճան եմ, ինձ պետք է գնդակահարի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Եթե գլխավոր շտաբի պետը գտնում է, որ Հովիկ Աղազարյանը դավաճան է եւ ինքը Հովիկ Աղազարյանին չի գնդակահարում, ապա դավաճանը հենց ինքն է: Պետք է ամեն բան դնեն իրավական հիմքերի վրա, որ ամեն բան քաղաքացիների համար պարզ լինի»,- ասաց Հովիկ Աղազարյանը:


Նա նաեւ նշեց՝ ոչ մի երկրում ԶՈՒ-ի գլխավոր շտաբը այսպիսի հայտարարություն չէր անի, իսկ Հայաստանում անում են: «Ոչ մի երկրում Գլխավոր շտաբը չէր կարող այդպիսի հայտարարություն անել, իսկ Հայաստանում անում է, քանի որ այստեղ քաղաքացին իրեն ազատ է զգում»,- ասաց պատգամավորը: