Հայաստանում կա երեք մարդ, ովքեր լուրջ ազդեցություն ունեն Նիկոլ Փաշինյանի վրա ու խելացի կերպով օգտվում են դրանից:
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Արամ Գաբրիելյանովը՝ հավելելով, որ երեքից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները, իր խնդիրները, սակայն նրանց միավորում է մի բան՝ նրանք վախենում են կորցնել փող ու ազդեցություն:
«Այ թե ովքեր են իրականում քաղաքական խաղը ստեղծում Հայաստանում՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյան (Գռզո), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան:
Այսօրվա դրությամբ առանց այս եռյակի չի կայացվում որևէ որոշում: Մի կողմ են քշված բոլորը, այդ թվում՝ Փաշինյանի կինը»,-գրել է նա: