ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գտնում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Ամերիկային անհրաժեշտ է վերցնել դադար և կատարել վերագնահատում`\ Մոսկվայում հակաամերիկյան հռետորության ֆոնի վրա:
Միաժամանակ, Վաշինգթոնում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ Օբաման նշել է, որ նախկինում Մոսկվան և Վաշինգթոնը մեծ հաջողությունների են հասել տարբեր հարցերի լուծման ուղղությամբ, մասնավորապես Աֆղանստանի իրավիճակի և Ռուսաստանի` համաշխարհային առևտրի կազմակերպություն մուտք գործելու կապակցությամբ: Սակայն այժմ, ըստ Օբամայի, Մոսկվայում կրկին վերակենդանանում են «սառը պատերազմի» կարծրատիպերը:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նա նորմալ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանք քննարկում են հարցերը ուղղակիորեն և կառուցողական:
Կոնֆերանսի ժամանակ Օբաման անդրադարձ է կատարել Վաշինգթոնի որոշմանը չեղյալ համարել Մոսկվայում սեպտեմբերին կայանալիք բարձր մակարդակով հանդիպումը` նշելով, որ այն հիմնված չէ միայն Էդվարդ Սնոուդենի շուրջը ստեղծված տարաձայնություններով, այլ շատ հարցերում առաջընթացի բացակյայությամբ:
Չնայած դրան Օբաման հաստատել է, որ այցելելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի է ունենալու G20 գագաթնաժողովը: