100 տարի դեմքի իմաստուն, «ստալինյան» արտահայտությամբ (վրացիները հոր կողմից հայ այդ անձնավորությանը վրացի են համարում) մեր հարեւանը շահագործում է Բաթում նավահանգիստը: Ժամանակն է փոխել դեմքի արտահայտությունը եւ հնարավորինս պարզեցնել այն, այլապես Արցախում ծրագրավորված պարտության դիմաց գործողության կարոտ հայերից կարելի է ստանալ մեծ պրոբլեմներ


Վրաստանի արտգործնախարարն Անկարայում հայտարարել է, որ 3+3 պլատֆորմին չի մասնակցի դրան Ռուսաստանի մասնակցության պատճառով, որն «օկուպացրել է Վրաստանի տարածքները»։ Վրաց արտգործնախարարը հայտարարել է Բաքվի ու Անկարայի հետ եռյակ ձեւաչափով գործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին, միեւնույն ժամանակ հաստատելով երկրի քաղաքական կուրսը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցության ուղղությամբ։ Նրա թուրք գործընկերն ընբռնում եւ աջակցություն է հայտնել Վրաստանին։

Վրաստանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ հետո խոսում էր համագործակցության նման պլատֆորմի մասին, ակնհայտորեն ակնկալելով առնվազն Հարավային Օսիայի վերադարձը եւ Բաքվի հետ Դավիթ Գարեջիի համալիրի հարցերի կարգավորումը։ Վրաստանի նախագահի հայտարարությունները եւ ռուսական կողմի փոխադարձ ռեւերանսները, ինչպես նաեւ Բաքվի պահանջով Հայաստանի շրջափակումը պատերազմի օրերին վրացիների մոտ նման «հիմնավոր» հույսեր էին առաջացրել։

Իր հերթին, 1921-ի ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի ժամկետի սպառման շեմին նման ակնկալիքները հատկանշական են։ Բանն այն է, որ ներկայիս ռուս-թուրքական հակահայ համաձայնությունները եւ շրջափակումը 1921-ի շարունակությունն ու հետեւանքն են: Վրաստանը 100 տարի առաջ ռուս-թուրքական պայմանագրով ստացավ Բաթումը՝ հայկական Իգդիրը եւ Արարատ լեռը թուրքերին նվիրելու դիմաց։

Ներկայում հայտարարված՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եւ Հայաստանի հյուսիս-արեւմուտքից բլոկադայի համատեքստում Հայաստանը պետք է պահանջի էքստերիտորիալ միջանցք դեպի Բաթում, նավահանգստից առանց մաքսային տուրքերի օգտվելու անժամկետ իրավունք եւ երկաթգծի համապատասխան հատվածի փոխանցում Հայաստանի Հանրապետությանը իբրեւ մասնակի փոխհատուցում Արարատ-Իգդիրի օտարման հաշվին Բաթումի նավահանգստի 100-ամյա շահագործման դիմաց: Անշուշտ անհրաժեշտ կլինեն ամերիկյան կամ ֆրանսիական ուժային վերահսկողության տարրեր:

Թբիլիսին բազմիցս պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում Կարսի պայմանագիրը: Սակայն դա առանձնապես կարեոր չէ: Մոսկովյան 1921 թ․ պայմանագիրը Կարսում ընդամենը կրկնօրինակվել է: Բաթում, կամ Արարատ՝ հարցում առաջին հերթին 102 ռազմակայան տեղադրած Ռուսաատանին: Առավել հավանական պատասխանը ոչն է, անշուշտ: Այդ դեպքում՝ ոչ նաեւ 102 կայանին Գյումրիում: Անդրկովկասը մեծ է, այլ տեղ կգտնվի: Կամ չի գտնվի:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/07/625694/