Իտալացի գիտնականները ցանկացում են բացահայտել, թե որտեղ է թաղված Լիզա Ջերարդինիի մնացորդները, ում նկարել է Լեոնարդո դա Վինչին իր «Մոնա Լիզա» կտավում:
Գիտնականները բացել են մետաքսի առևտրով զբաղվող Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի նկուղում գտնվող գերեզմանը, որի կինը, ինչպես համարվում է, դրոշմված է դա Վինչիի կտավի վրա: Այս մասին հաղորդում է Корреспондент պարբերականը:
Հետազոտողները մտադրված են համեմատել նկուղի գերեզմանում հայտնաբերված մնացորդների և անցյալ տարի Սուրբ Ուրսուլայի վանքում հայտնաբերված մնացորդների ԴՆԹ-ն: Հիշեցնենք, որ սուրբ Ուրսուալայի վանքում է անցկացրել Լիզա Ջերարդինին իր կյանքի վերջին օրերը: