Հայաստանում մարտի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175198 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 755348 վերջին մեկ օրում` 1643 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 6038 պացիենտ. մեկ օրում ավելացել է 30-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 165096 անձ` վերջին մեկ օրում 142 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3232 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է: