ԱՄՆ Կենեկտիկուտ նահանգի Իսթ Հեյվեն քաղաքում թեթև ինքնաթիռ Turbo Commander 690B ընկել է բնակելի տների վրա: Այն վարել է Microsoft կազմակերպության նախկին թոփ մենեջեր Բիլլ Հինինգսգարդը: Ինքնաթիռում բոլոր գտնվողները մահացել են: Հինինգսագրդի հարազատները հայտնել են, որ ինքնաթիռում գտնվել է միայն նա անձամբ և իր որդին, սակայն փրկարարները հաստատում են, որ ինքնաթիռում հանարվոր է գտնվել են երեք ուղևոր:
Արատակարգ պատահարի արդյունքում երկու տունը լուրջ վնասվել է: Ինքնաթիռը ամբողջությամբ այրվել է: Դեպքի վայր անհապաղ ժամանել են հրշեջ ծառայության և շտապ օգնության մեքենաներ: Տներից մեկում վթարի պահին գտնվել են տան տիրուհին իր մեկ և 13 տարեկան երեխաների հետ: Կինը փրկվել է, սակայն երեխաների ճակտագիրը դեռևս հայտնի չէ:
Իրավապահ մարմինները փորձում են բացահայտել, թե ինչն է հանդիսացել վթարի պատճառ: