Օնիկ vs Նիկոլ. ի՞նչ պայմաններ է առաջադրել Գլխավոր շտաբի պետը

24News-ին հայտնի են դարձել մանրամասներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի միջև տեղի ունեցող «խորքային, չերևացող» գործընթացներից, որը կարող է և՛ բերել իրավիճակի հանգուցալուծման, և՛ ավելի թեժացնել պայքարը՝ ունենալով բավական անկանխատեսելի հետևանքներ։


Մեր տեղեկությունների համաձայն, Գասպարյանը և Զինված ուժերի բարձրագույն հրամկազմը, անելով Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարություն, ի սկզբանե ներքին որոշում են ընդունել, որ անկախ իրավիճակից իրենք չեն պատրաստվում բանակ հանել փողոցներ։


Ավելին, գեներալ-գնդապետ Գասպարյանն այս օրերին տարբեր անձանց հետ զրույցներում նշել է, որ ինքը հասկանում է՝ բանակը փողոց բերելու դեպքում արյունահեղություն հնարավոր է, իսկ «ինքը չի ցանկանում, որ մեկի ճկույթն անգամ վնասվի»։

Բացի այդ, Գասպարյանը նաև նշել է, որ բանակի՝ ներքաղաքական գործընթացներին ուղիղ խառնվելու պարագայում միջազգային հանրությունը կորդեգրի շատ կոշտ դիրքորոշում, ինչն այս պայմաններում չի բխում ՀՀ շահերից։

Իբրև երրորդ կոմպոնենտ ԳՇ պետը ներկայացրել է մտավախություն, որ Թուրքիան կարող է օգտվել առիթից և սկսել ռազմական գործողություններ Հայաստանի սահմանին։ Գասպարյանը, սակայն, նաև հստակ ասել է, որ ակնկալում է մեկ զիջում վարչապետ Փաշինյանից։ «Թող հայտարարի արտահերթ ընտրությունների օր, ես դրանից հետո մեկ վայրկյան իր ղեկավարության ներքո չեմ աշխատի։ Բայց ընտրություններ պետք է լինեն»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում