Այսօր Նիկոլ Փաշինյանը հեղաշրջման փոքրիկ փորձ է արել, ՊՆ-ի կողմից նշանակվել է իբր զինված ուժերում ավագ սպա. Մինչ այդ ՀՀ Զինված ուժերում նման անունով պաշտոնում որեւէ մեկը նշանակված չի եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Այսօր Նիկոլը հասկանում է, որ ինքն անգամ տեղ չունի սեփական երկրի զինված ուժերում: Տեղ չունի փողոցում, հսկայական թիկնազորով է ման գալիս: Մնում է դա պաշտոնականացնել, մնում է իր կոտրած ձեռքով թղթի վրա կարճ գրի՝ հրաժարական եմ ներկայացնում»,-ասաց նա: