Ադրբեջանցի Օսմանով Ֆիրուզ Իմինօղլուն մտադիր է իր թեկնածությունը առաջադրել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Այս մասին նա գրել է ANS PRESS-ին ուղղված նամակում: Նա իր նամակում նշում է, որ իր որոշումը յուրահատուկ պատասխան է Գրիգորի Այվազյանին, որը մտադիր է իր թեկնածությունը դնել Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ:
«Ես` Օսմանով Ֆիրուզ Իմինօղլուն, ծնվել եմ 1981 թվականի Հայաստանի Կալինինոյի շրջանում, և 1988 թվականի հայտնի դեպքերից հետո, որպես փախստական տեղափոխվել եմ Բաքու: 2004 թվականին ես ավարտել եմ Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը: Ես մինչև հիմա շարունակում եմ մնալ Հայաստանի քաղաքացի, իմ հայկական քաղաքացիությունից կամավոր չեմ հրաժարվել և այդ պատճառով ի պատասխան Գրիգորի Այվազյանի որոշման դնել իր թեկնածությունը Ադրբեջանի նախագահական ընտրություններում, ցանկանում եմ առաջադրվել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իմ որոշումը անսասան է»,- նշել է նա իր նամակում:
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականին: