Անաստասիա Վոլոչկովան կրկին հայտնվել է սկանդալի մեջ: Այս անգամ նա մեկնել է Դալնի Վոստոկ, որտեղի բնակիչները փրկվում են ջրհեղեղից, և ողողված տների շեմին կազմակերպել է ֆոտոսեսիա: Այսօր բալետի հայտնի պարուհին այդ նկարները տեղադրել է Instagram-ի իր էջում, որը առաջացրել է համացանցի օգտատերերի զայրույթը:
Վոլոչկովան մեկն էլ Դալնի Վոսոտոկ և իր համերգից առաջ էքսկուրսիայով այցելել է բնական աղետից տուժած Բլագովեշենսկ: Քաղաքը գրեթե ամբողոջությամբ անցել է ջրի տակ չդադարող անձրևների պատճառով: Հազարավոր մարդիկ տարհանված են, իսկ ջրի ահռելի հեղեղները քանդել են ճանապարհները և կամուրջները: