Շաբաթ օգոստոսի 10-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը:
Հանցագործը «Արտյոմ Լիպեցկիյ» կեղծանունով հայտարարվել է միջացգային հետախուզություն այս տարվա հուլիսի 26-ին:
Ինչպես նշել են ոստիկանական աղբյուրները Առաքելյանը Մոսկվա է ժամանել Թուրքիայից և սահմանային ստուգում անցնելու ժամանակ ձերբակալվել է օպեր գործիչների կողմից:
Ձերբակալվածը կասկածվում է Սաշա Աբբասի առևանգման և սպանության մեջ, որը համարվում էր Միտիշախ շրջանում Չապլիգին Լիպեցկի քաղաքի «նայողը»: 2012 թվականի ամռանը Առաքելյանը «թագադրվել էր» Դեդ Հասանի կլանում:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը նա այժմ կալանքի տակ է առնվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում ոստիկանության աշխատակիցների կողմից թմրամիջոցների պահպանման մեղադրանքով ձերբակալվել էր բազմիցս դատված 61 ամյա այսպես կոչված վրացի« օրենքով գող» Միրոն Գորգիձեն: Հանցագործ շրջանակներում նա ավելի հայտնի է Միրիկիյա անվան տակ: