Դորտմունդի Բորուսիայի աստղ Մարկո Ռոյսը հարցազրույց է տվել Bild պարբերականին, որտեղ անդրադարձ է կատարել նաև թիմի նորեկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Մասնավորապես լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է թիմի նորեկներով փոխարինել Մարիո Գյոտցեին, Ռոյսը պատասխանել է.« Մարիոին հնարավոր չէ փոխարինել 1:1, սակայն ի դեմս Մխիթարյանի, Օբամեյանգի և Սոկրատիսի մենք ստացել ենք երեք իսկապես լավ խաղացողներ և ես ենթադրում եմ, որ մենք այս խաղաշրջանում ավելի լավ է համալրված քան անցածին էինք»:
Լրագրողին այն հարցին, թե Մխիթարյանի,Օբամեյանգի և Սոկրատիսի հատկապես որ հատկանիշներն եք գնահատում Ռոյսը նշել է.« Չնայած որ Միկին վնասվածք է ստացել, սակայն նա իրական որակ է բերում հարձակմանը, Օբամեյանգը ոչ միայն արագ է ինչպես նետ, այլ նաև հիանալի տեխնիկա ունի, իսկ Սոկրատիսը Բունդեսլիգայում ձևավորված մասնագետ է,որը մեր պաշտպանությունը ավելի կայուն կդարձնի:
Մարկո Ռոյսը նաև հերքել է ակումբից իր տեղափոխվելոև բոլոր լուրերը: