Տոտենհեմի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը դատարանում պաշտպանել է ձեռքերով սիրտ ցույց տալու ժեստի իրավունքը Ջասթին Բիբերից: Այսպիսի խորհրդանիշի օգտագործումը որպես ապրանքանիշ ֆուտբոլիստին բերելու է տարեկան երեք մլն ֆունտ ստերլինգ եկամուտ:
Բրիտանանացի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը դատարանի միջոցով արտոնագրել է իր առանձանահատուկ ժեստը «ձեռագործ սիրտը», որը նա իր երկրպագուներին է ցույց տալիս յուրաքանչյուր խփած գոլից հետո: Այդ ժեստի մյուս թեկանծուն հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերն է եղել:
Լոնդոնյան Տոտենհեմի և Ուելսի հավաքականի կիսապաշտպանը և դեռահասների կուռքը դատարանում վիճարկել են, թե նրանցից որ մեկն է ավելի շուտ մտածել իր երկրպագուներին ուրախացնել «ձեռագործ սրտով»:
Հեղինակային իրավունքի տեսչությունը հաստատել է ֆուտբոլիստի` լոգոտիպի օգտագործման իրավունքը: Դատարանում ֆուտբոլիստի իրավապաշտպանները պատմել են, որ «ձեռագործ սրտի» հեղինակը դարձել է Բեյլի աղջիկ Էմմա Ռիս-Ջոնսը: Ֆուտբոլիստի սիրուհին նա այդ ժեստը ցույց է տվել Բեյլին դեռևս մանկության տարիներին:
Սակայն Գարեթ Բեյլը սկսել է օգտագործել այդ ժեստը 2010 թվականին արդեն Ջասթին Բիբերի` բեմին երևալուց հետո: Այդ ժամանակ երգչի շատ երկրպագուներ համարել են, որ ֆուտբոլիստը ուղղակի գողացել է Բիբերի ժեստը: Այժմ դատարանը այդ հարցի վրա վերջակետ է դրել` այդ իրավունքը վերապահելով ֆուտբոլիստին:Այս մասին հաղորդում է dni.ru-ն: