Մոսկվան բացարձակապես անընդունելի եւ անբարոյական է համարում Հայրենիքի մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարողների հիշատակի արանգման ցանկացած ձեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական զինուժի վանդալիզմի ակտը Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրի դեմ Ղարաբաղի Քարինտակ գյուղում:
«Ձեր նշած տեղեկությունները ստուգվում են, եւ եթե դրանք հաստատվեն, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն իրավիճակը շտկելու համար ... Կցանկանայի հիշեցնել, որ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը համերաշխ են այն հարցում, որ հաղթանակը նացիզմի նկատմամբ ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների անհավատալի ջանքերի գնով, եւ մեր պարտքն է պահպանել այդ հիշողությունն ապագա սերունդների առջեւ: Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել են այդ մասին»: