Microsoft և Nvidia կազմակերպությունները համատեղ աշխատում են Microsoft Surface նոր պլանշետի ստեղծման ուղղությամբ: Փորձագետները գտնում են, որ ծրագիրը կարելի է համարել հաջող, եթե կազամակերպությունները կարողանան շտկել Windows RT-ի պլանշետի թերությունները:
Ամերիկայն Nvidia կազմակերությունը աշխատում է նորացված պլանշետային Surface 2 պլանշետային համակարգչի ստեղծման ուղղությամբ` Microsoft կազմակերպությոն հետ համատեղ: Այս մասին CNET պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ նշել է Nvidia-ի տնօրեն Հուանգ Ժենսյունը:
«Մենք այժմ աշխատում են Surface-ի երկրորդ սերունդի ուղղությամբ: Ի տարբերություն պլանշետի նախորդ սերունդի Surface 2-ի մեջ ներբեռնված կլինի Outlook հաղորդագրությունների համակարգը: Այդ ծրագրի միջոցով օգտատերերը կփոխեն իրենց կարծիքը Windows RT-ի վերաբերյալ»,- նշել է Հուանգը:
Nvidia-ի գլխավոր տնօրենը չի նշել գադջեթի բնութագրերը, սակայն հայտնի է, որ պլանշետը աշխատելու է չորորդ սերունդի Tegra համակարգի հիման վրա: