Մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի հարակից հատվածներում <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրի շրջանակում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները: Շուրջ 400 կամավորների մասնակցությամբ մաքրվել և համապատասխան տեսքի է բերվել Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից անտառպուրակային հատվածը:
Աշխատանքներին միացել էին նաև Երևանի ավագանու անդամներ: Անհրաժեշտ բոլոր գործիքների և այլ պարագաների տրամադրումը հոգացել էր Երևանի քաղաքապետարանը: Ջրցան մոքենաներով կազմակերպվել է նաև տարածքի ոռոգումը:
Աշխատանքներին տեղում ծանոթացել ու մաքրմանն անձամբ միացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Արձագանքելով քաղաքապետարանի՝ <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրին միանալու կոչին այսօր աշխատանքներին մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ, այդ թվում` երիտասարդներ ու դպրոցականներ, ինչը գործնականում փաստում է մայրաքաղաքի նկատմամբ նրանց սերն ու հոգատարությունը: Մենք նախապես դիմել էինք նաև Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին` ակնկալելով նրանց մասնակցությունը: Այսօր միայն Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունն է արձագանքել և ակտիվորեն մասնակցում է ծրագրին»,-ընդգծել է Կամո Արեյանը:
և հասարակայնության հետ կապերի վարչություն