Բաքուն ու Երևանը սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, ինչը կարող է շրջանդարձային կետ դառնալ տարածաշրջանային իրադրության համար։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանը։
Ինչպես նշել են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունում, սկզբում Ալիևն ու Լինդեն, ով այժմ նաև գլխավորում է Շվեդիայի ԱԳՆ-ը, շփվել են առանձին, որից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները։
«Մենք արդեն սկսել են բանակցային գործընթացը Հայաստանի հետ՝ ուղղված հաղորդակցությունների բացմանը։ Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է։ Արդեն տարբեր մակարդակների մի շարք հանդիպումներ են կայացել։ Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջը լիովին փակելու համար։ Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ, կհաղորդի նոր դինամիկա։ Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»։
Ալիևի խոսքով՝ «կոնֆլիկտը մնացել է անցյալում, կողմերը պետք է նայեն դեպի ապագա»։
Նա ընդգծել է, որ վերջին 4 ամիսների իրադարձությունները ցույց են տալիս առաջ շարժվելու կողմերի պատրաստակամությունը։