ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, գործն էլ դատարան չի ուղարկվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 18-ին զինվորական դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:  

Նշենք, որ գործով կալանավորված Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գործով որպես մեղադրյալներ  ներգրավված N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին, նույն զորամասի պարենային պահեստարանի պետին, և պարենային բազայի պետին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով:

Նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է և ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:է չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Լուսանկարը` pastinfo.am