Գյումրիում, այսօր ժամը 14:00-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել: Մուշ թաղամասի շենքերից մեկի բակում սպանվել է 1984 թվականին ծնված Ռ. Մ.-ն:
Ենթադրյալ արարք կատարածը այս պահին ՇՄ դատախազության ունեցած տվյալներով Հ.Թ.-ն է, ծնված 1987 թվականին: Վերջինս 2007 թվականից հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
Երկուսն էլ հաշվառված են Գյումրիում, բնակվում էին նույն շենքի տարբեր մուտքերում:
Սպանությունը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ, որին միջամտել են սպանված Ռ. Մ.-ի կինը՝ 1988թ. ծնված Ա. Ս.-ն և ազգականը՝ 1992թ. ծնված Ա. Տ.-ն: Երկուսն էլ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
Սպանվածը տաքսու վարորդ էր: Չի բացառվում, որ կատարվածը վենդետա է: Սույն թվականի հունվարի 30-ին, Արագածոտնի մարզում Ռ. Մ.ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով մահացել էին ուղևորներ Հ.Թ.-ի հայրն ու եղբայրը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: