Կախված նրանից, թե ինչպես են լայնանում բիբերը` կարելի է որոշել մարդու սեսքուալ կողմնորշումը `պնդում է Ռիչ Սավին-Ուիլյամսը Կորնելլա համալսարանից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մարդը նայում է էրոտիկ բովանդակությամբ պատկեր և գրգռվում է, նրա աչքերի բիբերը լայնանում են: Համապատասխանաբար, եթե դա տեղի է ունենում, երբ դիտողը և նկարում պատկերվածը նույն սեռի են, ուրեմն տվյալ մարդը հոմոսեքսուալ է, գրում է Live Science-ը:

Նախկինում ևս նման ուսումնասիրության փորձեր են արվել, սակայն դրանք ավարտվել են անհաջողությամբ: Նախ քչերն էին ցանկանում մասնակցել դրան և երկրորդ՝ շատ ուժեղ արձագանքներն էին հնարավոր միայն արձանագրել:

Այս ուսումնասիրության համար ընտրվել էին 165 տղամարդ և 160 կին, որոնց թվում են և՛ հետերոսեքսուալներ, և՛ բիսեքսուալներ, և՛ հոմոսեքսուալներ: Նրանք բոլորն էլ նայել են 1 րոպե տևողությամբ էրոտիկ տեսանյութ կամ բնության պատկերներ: Հատուկ տեսախցիկները հետևում էին բիբերի լայնացմանը: Դրանք լայանում էին, երբ հոմոսեքսուալները տղամարդ էին տեսնում, հետերոսեքսուալները` կին, իսկ բիսեքսուալները` երկուսին էլ: Բարդ էր իրավիճակը կանանց դեպքում:

Նույնասեռական կանայք արձագանքում էին կանանց պատկերներին, բայց հետերոսեքսուալներն արձագանքում էին երկու սեռերին էլ տեսնելու դեպքում: Այս օրինաչափության պատճառը գիտնականները դեռ չեն բացահայտել: