Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը գրառում է կատարել՝ խոսելով համբույրի տեսարանների եւ իր ու Վահե Զիրոյանի մասնակցությամբ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մասին։

«Էսօր մի աղջիկ իմ վիդեոներից մեկի տակ գրել ա. «իսկ չեք զզվու՞մ, որ ամեն անգամ տարբեր տղամարդկանց հետ եք համբուրվում կադրում, էն էլ տենց կրքոտ» ...

 
 
 
View this post on Instagram

A post shared by Victoria Sahakyan (@victoreeah)

Տարօրինակ ա չէ՞, որ լիքը աշխատանք կա կադրում, բայց հենց դա են ֆիքսում։ Էս ներկայացման մեջ էլ կա համբույրի տեսարան, բայց դրանից բացի էնքան բան կա...


Նայելու ներկայացում ա, զգալու ներկայացում ա, պիտի գաս, նստես, նայես, ու զգաս, ոնց ա սիրտդ փափկում, մատներդ ոնց են քրտնում, շնչառությունդ արագանում ա, սկսում ես սիրել ու ցանկանալ սիրվել... Նեղվում ես կերպարների համար, ուզում ես օգնես, քո կյանքի ու հարաբերությունների հետ զուգահեռներ ես տանում ու հասկանում ես, որքան փոքր ես, որքան խոցելի...

Հա դե, մենք փխրուն ենք։ Նուրբ ենք, զգացմունքային, տպավորվո՜ղ...
Քո իսկական ես-ը էնքան մոտ ա բնությանը, էնքան ներդաշնակ ա, մինչև էն պահը, երբ ինքդ որոշում ես ուրիշ ճանապարհով գնալ...»,- գրել է դերասանուհին։