«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանին համոզում է վերադառնալ Արցախ եւ դառնալ Արայիկ Հարությունյանի իշխանության այլընտրանքը, սակայն Արցախում վստահ են, որ Բաբայանն այլեւս չունի այդ շանսը, քանի որ անգամ իր կուսակցության շարքայիններն են նրանից հիասթափվել, քանզի Արցախում խոսում են այն մասին, որ 44-օրյա պատերազմի եւ պարտության մեջ Բաբայանն էլ իր դերակատարումն է ունեցել։
Հատկապես շատ է քննարկվում Փաշինյանի եւ նրա կնոջ հետ համատեղ ծրագրված ու տապալված արկածախնդիր օպերացիան, եւ Կամանդույուշչին այլեւս նախկին վարկանիշը չունի իր հայրենի հողում։
Անգամ Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը երկու մասի է բաժանվել՝ որոշ պատգամավորներ գտնվում են Արայիկ Հարությունյանի կառավարման ներքո, իսկ ոմանք էլ կամուրջներ ու համագործակցություն են հաստատում ԱԱԽ քարտուղար, Արայիկ Հարությունյանի մրցակից Վիտալի Բալասանյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում