«Բարսելոնայի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած Չավի Էրնանդեսը կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին շնորհավորել է իր ռեկորդը կրկնելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, Լեո: Ինձ համար պատիվ է, որ դու կրկնեցիր այդ ռեկորդը»,- Ինստագրամում գրել է Չավին, որն այժմ զբաղեցնում է Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին 33-ամյա Մեսին 767-րդ խաղն անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում խփել է 661 գոլ և նվաճել 36 տիտղոս: Չավին «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղացել է 1998-2015-ը և մասնակցել 767 հանդիպման:
View this post on Instagram