Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ի պատասխան հարցին, թե երբ է սպասվում Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, ասաց․
«Հանդիպման մասին հենց տեղեկություն եղավ, բնականաբար, թե՛ դուք, թե՛ մեր ժողովուրդը կիմանան»։
Հարցին, թե ինչն է հապաղման պատճառը, Էնֆիաջյանն ասաց․ «Որևէ հարց կամ խնդիր մեր կողմից չի հապաղում, կարևոր հարցերը մեզ համար քննարկման առարկա են դառնում»։
Էնֆիաջյանի խոսքով՝ պետք է անհապաղ գնալ արտահերթ ընտրության։
Մանրամասները՝ տեսանյութում։