«Երևանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կրկեսի անվճար այցելության հրավիրատոմսեր ստացած Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները օգոստոսի 9-ի երեկոյան դարձել են կրկեսային հագեցած ծրագրի առաջին հանդիսատեսը։
Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է: Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երևանի մարդաշատ վայրերում։