ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ արտահերթ նիստի ժամանակ նախքան իր բուն ելույթին անցնելը դիմեց իմքայլական Անդրանիկ Քոչարյանին. «Լավ կլիներ, որ պարոն Քոչարյանը դահլիճում լիներ, բայց, այնուամենայնիվ, հուսամ՝ կլսի: Պարո՛ն Քոչարյան, մյուս անգամ, երբ ես ելույթ ունենամ, ուղղակի հորդորում եմ և խնդրում, իմ ավագ գործընկերն եք, որևէ անգամ, որևէ առիթով չփորձե՛ք խոչընդոտել, կամ ռեպլիկներ անել, երբ ես խոսում եմ»: