Անկարայի քաղաքականության ցանկացած թուլացում կավելացնի ճնշումները մեր երկրի վրա։ Այդ պատճառով Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, գրում է Անադոլուն։


«Նույնիսկ մի փոքր թուլացումը կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա։ Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը» , ասել է Էրդողանը։


Նա նշել է, որ Սելջուկ և Օսմանյան կայսրությունների անկման պատճառը ոչ միայն արտաքին գործոններն էին, այլ նաև ներքին հակասությունները։ «Մենք թույլ չենք տա, որ մեր պետությունը, չբոլորած 100 տարին, արժանանա նույն բախտին» , ավելացրել է Էրդողանը։