Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը նվաճել են ՖԻԴԵ-ի առցանց շախմատի աշխարհի առաջին ուսանողական առաջնության կայծակնային մրցաշարի հաղթողի կոչումը:

Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է գրավել 5.5 միավորով: Նա լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել հնդիկ Պ Ինիյանին: Հայաստանի նորընծա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով 5-րդն էր: Գաբուզյանը ներկայացնում է Տեքսայի Ռիո Գրանդ Վալեյ համալսարանը:


Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:

Մրցաշարին մասնակցել են 84 երկրների 960 շախմատիստներ: