Ամեն տարի օգոստոսի 12-ին նշվում է երիտասարդության միջազգային օրը(International Youth Day): Տոնը սահմանված է 1999 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկությամբ, որը տեղի է ունեցել 1998 թվականի օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում:

Այս օրվա տոնակատարումը օժանդակում է երիտասարդության շահերի շրջանակներում գործող համաշխարհային ծրագրի մասին գիտելիքների տարածմանը, որը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1995 թվականին և ընդարձակվել 2007 թվականին:

Ներկայումս ծրագիրը նշանակալից դեր է խաղում երիտասարդության զարգացման համար: Նրանում նշված են երիտասարդ սերունդների նկատմամբ կառավարության գործունեության ուժեղացման ուղղությամբ քայլերը, ինչպես նաև հասարակական կյանքին անուղղակի, արդյունավետ և կառուցողական մասնակցություն ցուցաբերելու համար երիտասարդներին հասանելի հնարավորությունների ընդարձակման և որակի բարձրացման քայլեր:

Ծրագիրը 15 ուղղություն ունի, այդ թվում կրթություն, զբաղվածություն, սով և աղքատություն, առողջապահություն, շրջակա միջավայր, թմրմաիջոցների շահագործում, դեռահասների շրջանակներում հանցագործություն, ժամանցի կազմակերպում, աղջիկներ և երիտասարդ կանայք, հասարակական կյանքում և որոշումների ընդունման գործընթացում երիտասարդության լիիրավ և արդյունավետ մասնակցություն, գլոբալիզացիա, հեռահաղորդակցության համակարգեր, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, զինված բախումներ, սերունդների միջև հարաբերությունների հարցեր:

ՄԱԿ-ի դասակարգման համաձայն երիտասարդությանը վերաբերող մարդկանց տարիքը կազմում է 15-24 տարեկան: Ներկայումս նրանց թիվը հասնում է 1.2 մլրդ, այսինքն աշխարհի բնակչության 18%-ը:

2013 թվականի միջազգային երիտասարդության օրվա թեման «Երիտասարդության միգրացիան օժանդակում է զարգացմանը»: Այս օրվա շրջանակներում միջոցառումները օժանդկաում են երիտասարդության միգրացիայի հետ կապված ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը, գիտելիքի և տեղեկատվության փոխանակման ակտիվացմանը, երիտասարդներին միգրացիայի սեփական փորձի փոխանակման քննարկումներին ներգրավմանը: