Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը դուրս է բերել միջազգային համաձայնագրից (Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա, որը հայտնի է նաեւ որպես Ստամբուլի կոնվենցիա), որն ուղղված է կանանց պաշտպանությանը, նշված է ուրբաթ հրապարակված պաշտոնական տեղեկագրում, չնայած ագիտատորների կոչերին, որոնք այս Կենվենցիայում տեսնում են ընտանիքում աճող բռնության դեմ պայքարի բանալին, հայտնում է Reuters-ը:

Ստամբուլում կնքված Եվրոպայի խորհրդի համաձայնագրով պարտավորվում է կանխել, դատական կարգով հետապնդել եւ արմատախիլ անել կենցաղային բռնությունը եւ նպաստել հավասարությւանը: Թուրքիայում, որն այս համաձայնագիրը ստորագրել է 2011 թվականին, անցյալ տարի դիտվել է կանանց սպանությունների թվի աճ:


Համաձայնագրից դուրս գալու ոչ մի հիմնավորում չի ներկայացվել, բայց «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պաշտոնատար անձինք անցյալ տարի հայտարարել էին, որ կառավարությունը քննարկում է համաձայնագրից դուրս գալու հարցը այն տարաձայնությունների ֆոնին, թե ինչպես զսպել կանանց նկատմամբ բռնության աճը:

«Կանանց իրավունքների երաշխիքը մեր ենթաօրենսդրական ակտում, առաջին հերթին մեր Սահմանադրությունում գործող նորմատիվ ակտերն են: Մեր դատական համակարգը բավականաչափ դինամիկ եւ ուժեղ է, որ անհրաժեշտության դեպքում նոր նորմեր ներդնի»,- հայտարարել է երկրի ընտանիքի, աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Զեհրա Զումրութը Twitter-ում՝ չպարզաբանելով այդ քայլի պատճառները:

Թուրքիայում շատ պահպանողականներ կարծում են, որ համաձայնագիրը սասանում է ընտանիքի կառուցվածքը, խրախուսելով բռնությունը: Կոնվենցիայից դուրս գալու քննադատները հայտարարել են, որ դա Թուրքիան է՛լ ավելի կհեռացն ի Եվրամիության արժեքներից, որին անդամակցությանը երկիրը դեռեւս հավակնում է: Նրանք պնդում են, որ գործարքը եւ դրա զարգացման համար ընդունված օրենսդրությունը պետք է իրականացվեն ավելի խստորեն:

Թուրքիան առաջին երկիրը չէ, որ շարժվում է համաձայնագրից հրաժարվելու ուղղությամբ: Լեհաստանի բարձրագույն դատական ատյանը պայմանագիրն ուշադիր ուսումնասիրել էր այն բանից հետո, երբ կառավարության անդամներից մեկը հայտարարել էր, որ Վարշավան պետք է հրաժարվի պայմանագրից, որը ազգային կառավարությունը չափից ավելի լիբերալ է համարում:

Էրդողանը դատապարտել է կանանց նկատմամբ բռնությունը, այդ թվում այս ամիս հայտարարել է, որ իր կառավարությունն աշխատելու է կանանց նկատմամբ բռնությունն արմատախիլ անելու ուղղությամբ: Բայց քննադատներն ասում են, որ կառավարությունը բավարար բան չի արել ֆեմիցիդը եւ ընտանեկան բռնությունը կանխելու համար:

Թուրքիան կանանց սպանությունների պաշտոնական վիճակագրություն չի վարում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում կանանց 38 տոկոսն իր կյանքի ընթացքում բռնության է ենթարկվում զուգընկերոջ կողմից, եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 25 տոկոս:

Անկարայում այնպիսի միջոցներ են ընդունվել, ինչպես անձանց մակնշումը, որոնք հայտնի է, որ դիմում են բռնության, սմարթֆոններում կանանց համար հավելվածի ստեղծումը՝ ոստիկանությանն իրազեկելու համար, որը ներբեռնվել է հարյուր հազարավոր անգամ: