Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվեց Եվրոպայի 2015 թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպումը Ղազախստանի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև:

Գագիկ Պողոսյանի խփած միակ գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: