Ընտանիքում բռնությունը կանխարգելելու եւ դրա դեմ պայքարելու մասին Եվրախորհրդի Կոնվենցիայի (առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա) անդամությունից Թուրքիայի անսպասելի եւ չհիմնավորված հեռացումն առաջացնում է խորը հիասթափություն: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակված է Սպիտակ տան կայքում:

«Ընտանիքում բռնությունը կանխարգելելու եւ դրա դեմ պայքարելու մասին Եվրախորհրդի Կոնվենցիայի (առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա) անդամությունից Թուրքիայի անսպասելի եւ չհիմնավորված հեռացումն առաջացնում է խորը հիասթափություն: Ամբողջ աշխարհում մենք գրանցում ենք միջադեպերի թվի աճ՝ կապված Թուրքիայում ընտանեկան բռնության, այդ թվում՝ կանանց սպանությունների թվի աճի հետ: Երկրները պետք է աշխատեն կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար իրենց պարտավորություններն ամրապնդելու եւ թարմացնելու ուղղությամբ՝ չանտեսելով միջազգային պայմանագրերը, որոնք ուղղված են կանանց պաշտպանությանն ու հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն: Դա հուսահատեցնող քայլ է՝ հետընթաց ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնությունը վերջ տալու ուղղությամբ միջազգային շարժման համար:


Գենդերային բռնությունն աղետ է, որը կա աշխարհի բոլոր երկրներում: Վերջին մի քանի շաբաթներում մենք տեսել ենք կանանց վրա սարսափելի եւ դաժան հարձակումների չափազանց շատ օրինակներ՝ ներառյալ Ջորջիայում ողբերգական սպանությունները: Եւ մենք տեսել ենք մեծ վնասը, որը հասցնում են կանանց ամենուր, որոնք ապրում են գենդերային հողի վրա բռնության ամենօրյա սպառնալիքի ներքո: Դա ցավ է պատճառում մեզ բոլորիս, եւ մենք բոլորս պետք է անենք ավելին ստեղծելու հասարակություն, որում կանայք կարող են ապրել առանց բռնության»,-ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ: