Reviews.org ընկերությունը շուրջօրյա թվային դետոքսիկացիա է իրականացնում: Ինչպես հայտնում է CNN-ը, դիմորդները կստանան ավելի քան 2000 դոլար այն բանի համար, որ 24 ժամ կանցկացնեն առանց սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգիչների:
«Եթե ցանկություն ունեք մեկ օրով հրաժարվել ձեր սարքերից եւ դրա դիմաց գումար ստանալ, սա հիանալի հնարավորություն է ձեզ համար»,- գրել է ընկերությունն իր կայքում:
Ընկերության կարծիքով՝ իդեալական թեկնածուն այն մարդն է, ով «անկասկած տարված է տեխնոլոգիաներով» եւ պատրաստ է իր վրա վերցնել մարտահրավերը: Նրանք, ովքեր կընտրվեն փորձարկումների համար, ոչ միայն ստիպված կլինեն մեկ օրով հրաժարվել իրենց հեռախոսներից, այլ նաեւ հեռուստատեսությունից, խաղերից, համակարգիչներից, խելացի ժամացույցներից եւ տնային խելացի սարքերից:
Թեկնածուները կստանան պահարաններ՝ իրենց էլեկտրոնիկան 24 ժամ պահելու համար, ինչպես նաեւ 200 դոլար արժողությամբ Amazon-ի նվեր-քարտ` տեխնոլոգիայից զուրկ «գոյատեւման հավաքածու» ունենալու համար»,- գրում է ընկերությունը: Օրինակ՝ համակարգիչը փոխարինող գրամեքենա, ինչպես նաեւ ներկեր ու վրձիններ, որոնք կփոխարինեն սելֆիներին։