Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց որոշ հարցերի: Հարցին, թե չի կարծում, որ Փաշինյանը վարկաբեկված է, և ճիշտ չէ նրա թեկնածությունն առաջադրել, Մակունցը հորդորեց հարցեր տալուց չանցնել պատշաճության սահմանները։ Լրագրողները, այնուամենայնիվ, կրկնեցին իրենց հարցերը նույն ձևակերպմամբ, որից հետո Մակունցը հայտարարեց, որ դադարեցնում է ճեպազրույցը։