Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլենբերգը Օսլոյում մեկ օր անցկացրել է տաքսու ղեկին, որպեսզի շփվի ընտրողների հետ: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:
Ուղևորությունից առաջ Սթոլենբերգը հագել է արևային ակնոցներ և տաքսու վարորդի համազգեստ: Տաքսում տեղի ունեցած ամեն ինչ ձայնագրվել է գաղտնի տեսախցիկի միջոցով: Այնուհետև ստեղծվել է երեքրոպեանոց տեսանյութը, որը վարչապետը տեղադրել է Facebook սոցցանցի անձնական էջում և որը մտադիր է հետագայում օգտագործել իր նախընտրական արշավում:
Սթոլենգերգը խոստովանել է, որ ցանկացել է լսել հասարակ ընտրողների արդարացի մտքերը:
«Եթե գոյություն ունի մի վայր, որտեղ մարդիկ պատմում են, թե ինչ են մտածում, ապա դա տաքսին է»,- նշել է Նորվեգիայի վարչապետը:
Ուղևորները քննադատել են վարչապետի` ավտոմեքենան վարելու ձևը, մի պահ անգամ նա շփոթել է կցորդման և արգելակման ոտնակները: Այն հարցին, թե նա արդյոք պատրաստվում է փոխել մասնագիտությունը ընտրություններում ձախողման դեպքում, վարչապետը պատասխանել է, որ Նորվեգիայի բնակիչների և ուղևորների համար ավելի լավ կլինի, եթե նա մնա վարչապետ, այլ ոչ տաքսու վարորդ: