«Պիտի ստեղծվի հանձնաժողով և ուսումնասիրի պատերազմում մեր կրած պարտության պատճառները: Եվ այդ հանձնաժողովը պիտի ստեղծվի ոչ թե ինչ-որ մարդկանց պատժելու համար, այլ՝ իսկությունը ի հայտ բերելու: Ահագին բան կա, որ պիտի ասվի, բայց եթերային չէ և չեմ կարա դրա մասին ես խոսել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը
Օրեր առաջ Արագածոտնի մարզում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների. «Մենք ինքնաթիռն առել ենք, բայց հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել»,- ասել էր նա: Արձագանքելով՝ Հակոբյանը նշել է. «Թվում ա, որ դա մի երեխայական արտահայտություն է, այսինքն՝ նշանակում է, որ տան մի անդամ երեխայի համար պիտի առնի հեծանիվ, մյուսը պիտի առնի ակները, կամ մեքենան առել ես, կանգնեցրել, բենզինն ապագայի համար թողել, որ ինչ-որ մեկը պիտի առնի... Անհեթեթություն է»: